Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 04։00-ին՝ ծնվել էր հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ այսօր մահացել է «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկ երեխան:

 

Նշենք, որ երեխաները ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:

 

Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:

 

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցը: