Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը որոշում են ընդունել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը 48 ժամով երկարացնելու մասին, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները:
Վերջնագրի սկզբնական ժամկետը, որը Դոհայից պահանջում Էր կատարել չորս պետությունների 13 կետից բաղկացած պահանջները, լրացել Է հուլիսի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

 

Վերջնագրի ժամկետը երկարացնելու առաջարկությունն արել Է Քուվեյթը, որը միջնորդ Է հանդես գալիս ներկայիս ճգնաժամի կարգավորման գործում:

 

Չորս հիշյալ պետությունները հունիսի 5-ին Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ Կատարի ղեկավարությանը մեղադրելով ահաբեկչական խմբավորումների աջակցության եւ ֆինանսավորման եւ այլ երկրների ներքին գործին միջամտության մեջ: Ավելի ուշ նրանք Կատարին են հղել 13 կետից բաղկացած վերջնագիր:

 

Վերջնագիրը բովանդակում Է Դոհային ուղղված 13 պահանջ, որոնց թվում են Իրանի հետ դիվանագիտական եւ ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, Թուրքիայի ռազմակայանի փակումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, արաբական երկրների ներքին գործերին միջամտությունից, ընդդիմադիր գործիչների աջակցությունից հրաժարումը, ինչպես նաեւ «Ալ Ջազիրա» արբանայկային հեռուստատեսային ցանցի փակումը:

 

Կատարի ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ Դոհան չի պատրաստվում կատարելու այդ պահանջները՝ դրանք համարելով ինքնիշխանության խախտում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: