Ֆրանսիայի հարավ արևելքում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են: Կրակը շատ վայրերում ընդհուպ մոտեցել է հանգստյան գոտիներին: Նման տարածքների թվում են Բորմ-լը-Միմոզան, Պրովանս Ալպը, Կոտ դ՛Ազուրը և այլն:

Տարերքի դեմ պայքարում են 19 ինքնաթիռներ, ավելի քան 4000 հրշեջներ և զինվորականներ: Իրավիճակն ավելի է բարդանում խիստ շոգ և չորային եղանակի, ինչպես նաև ուժեղ քամիների հետևանքով: