Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը հեքում է տեղեկությունը, որ Արարատի մարզի սահմանամերձ Երասխում այգիներ է հիմնել է վարչապետ Կարեն Կարապետյանը. «Մեր գյուղում այգիներ հիմնել է Հայկ Հունանյան անունով անձնավորությունը, այդ այգիներում աշխատում է 150 մարդ և աշխատետեղերի թիվն էլի կավելանա, անգամ հարակից գյուղերից են գալիս այս այգիներում աշխատելու»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երասխի գյուապետը:

Վերջինիս խոսքով՝ իրենց գյուղում հողեր գնել են այն գյուղացիներից, ովքեր դրանք վաճառում էին, իսկ գնորդն էլ դրանց համար վճարել է բարձր գին.«Հիմա վատ բան են անո՞ւմ, որ աշխատատեղ են ստեղծում: Այդ այգիները դեռ չեն էլ տնկվել, արդեն խառնել են. էլ վարչապետ, էլ նախարար: Գրում են,  թե դա Կարեն Կարապետյանինն է, էս նախարարինն է, կամ էն պաշտոնյաինը: Այգիները Հայկ Հունանյանինն են, ով այգիներ է հիմնում ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելով»,-վրդովմունքը զսպել չկարողացավ Օղիկյանը՝ խորհուրդ տալով չնավսել և թողնել, որ մարդիկ հանգիստ աշխատեն: 

Հարցին՝ իսկ ի՞նչ կապ ունի իր նշած բիզնեսմենը վարչապետի հետ, չէ՞ որ առանց կրակ ծուխ չի լինում, Երասխի գյուղապետը պատասխանեց. «Թե ինչ կապ ունի Հայկ Հունանյանը վարչապետի կամ այս կամ այն պաշտոնյայի և նախարարի հետ, կապ ունի՞ թե ոչ՝ ես չեմ կարող ասել, բիզնեսմեն է, լավ գործ է անում, թողեք թող աշխատի, մի՛ խանգարեք»: