«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ' նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում:

 

Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել: Ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկը ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակությամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ:

Սակայն ըստ որոշ տեղեկությունների' սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դանդաղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի