ԱՄՆ Վերգինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում հունիսի 1 –ին կանցկացվի Ալեքսանդրիայի 21-րդ հայկական ամենամյա փառատոնը, հաղորդում է «McLean Patch»-ը:

20 տարի շարունակ կազմակերպվող այդ փառատոնը հնարավորություն է տալիս Ալեքսանդրիայի եւ մայրաքաղաք Վաշինգտոնի համայնքների ներկայացուցիչներին այցելել տեղի հայկական բիզնեսի ու ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներն: Փառատոնի հյուրերը կարող են համտեսել եւ գնել հայկական ուտեստներ, մասնակցել տաբեր միջոցառումների, դիտել հայկական մշակույթը ներկայացնող ֆիլմեր եւ այլն: