Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այս ամիս ևս մեկ անգամ կմեկնեմ Մոսկվա՝ գործընկերոջս հետ քննարկելու «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի ապագան, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների հարցը»,- հայտնել է Մաասը: