Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Մկրտիչ Ալեքսանյանը, վարելով «Գազել 32 213» մակնիշի 3208 Լ համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ ժամանեց նաև նույն վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը: Դեպքի վայր է ժամանում նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքի հերթապահ խումբը:

Ըստ հավաքվածների հայտարարության՝ վթարի պատճառը մերկասառույցն է եղել: