ԱԺ-ն այսօր՝ մարտի 27-ին, քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը և կից նախագծերի փաթեթը՝ ձայների 112 կողմ, դեմ 0 և ձեռնպահ 1 հարաբերակցությամբ ընդունվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով պետք է քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում պետք է կատարվի: Նախագիծն ընդունվեց ձայների 118 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց, այն ընդունվեց 115 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: