39-ամյա Մարտին Խաչատրյանը նախկինում դատված է եղել 4 անգամ, որոնց ավելացավ նաև 5-րդը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նա արդեն իմացել է մոր մահվան մասին: Եվ իհարկե դժվար չէր հսկողության ներքո հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն ստանալը:

Հուղարկավորությունից հետո սգո սրահում Մարտինը նախ սկսել է խմել, ապա ծեծկռտոուք է սարքել: Ինչպես պարզվեց, այդ ամենը հմտորեն պլանավորված է եղել: Նա խառնաշփոթի մեջ անմիջապես դուրս է վազել, նստել մեքենան և փախուստի փորձ արել: