Երկրի բնակիչները հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լուսնի մասնակի խավարման ականատես են դարձել: Ընդհանուր առմամբ, աստղագիտական երևույթը տել է 1 ժամ 58 րոպե:

Խավարման տեսանյութը հրապարակել են սոցցանցերի օգտատերերը: Երևույթը կարողացել են տեսնել աշխարհի գրեթե բոլոր երկրների բնակիչները, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի, որտեղ այդ ժամանակ Լուսինը գտնվել է հորիզոնից այն կողմ: