ԱՄՆ-ի բնակչուհի Սառա Թոմասը դարձել է աշխարհում առաջին մարդը, որը կարողացել է չորս անգամ անընդմեջ լողալով անցնել Լա-Մանշ նեղուցը, հաղորդել է The Sun-ը:

Պարբերականի տվյալներով, 37-ամյա ամերիկուհին իր լողն ավարտել է երեքշաբթի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 06: 30-ին (Երևանի ժամանակով 09: 30-ին) նավահանգստային Դուվր քաղաքում: Ընդհանուր առմամբ, կինը ջրում է անցկացրել ավելի քան 54 ժամ:

Առաջին անգամ Թոմասը բաց ջրային մրցումների մասնակցել է 2007-ին: 2012-ին նա առաջին անգամ անցել է Լա-Մանշը և կրկնել իր հաջողությունը չորս տարի անց: