Այս պահին ընթանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին նիստին ներկաները «ամո՛թ» բացականչություններով դիմավորեցին։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): Նկատենք, որ նույն գործի շրջանակում քննվող մյուսները նման վերաբերմունքի չարժանացան: