Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի: Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից:

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հայտնել էր, որ Քոչարյանը կվիրահատվի՝ նշելով, որ առողջական վիճակը կայուն է, դրական դինամիկա կա. «Հետազոտությունների հիմնական մասն արվել է, բայց դեռևս վերջնականորեն ավարտված չէ: Նախավիրահատական շրջանում դեղորայքային կոնսերվատիվ բուժում է ստանում վիրահատության պատրաստվելու նպատակով: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտություն կլինի վիրահատելու, բայց դա կախված է կոնսերվատիվ բուժման արդյունավետությունից: Թե ինչ ծավալի վիրահատություն կիրականացնենք՝ կորոշվի վիրահատության ընթացքում: Պարոն նախագահի տրամադրությունը այդ ամենը հաղթահարելու՝ մարտական է, համոզված է, որ վերջնականապես կհաղթահարի առողջական բոլոր խնդիրները»,- նշել էր նա: