Մարտի 31-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 135 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.10-ին, մարվել' 10.30-ին:

Այրվել են Ռ. Բաղդասարյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (4 քմ):