Կորոնավիրուսային վարակի ամենատարածված ախտանիշներից մեկը հոտառության կորուստն է, ասել է Ցինցինատի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Ահմեդ Սեդաղաթը: Հոտառության անկումը կամ անոզմիան, միջին հաշվով, դրսևորվում է հիվանդության երրորդ օրը: Այս ախտանիշը դրսևորվել է հետազոտված հիվանդների 61 %-ի դեպքում: «Հոտի կորստի աստիճանը կապված է կորոնավիրուսի այլ ախտանիշների ծանրության հետ: Եթե անոզմիան արտահայտված է, ապա այլ ախտանիշեր' շնչարգելությունը, տենդը և հազը, ավելի ցայտուն են», - նշեց հետազոտության հեղինակը: Բացի այդ, պարզվել է, որ հիվանդների կեսի մոտ արձանագրել է քթի փակվածություն, իսկ 35 %-ի մոտ՝ գրիպի նախանշաններ: Այս ախտանիշները տարածված են հետազոտության երիտասարդ մասնակիցների շրջանում: Ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ քթի փակվածությունը կարող է նաև ալերգիայի դրսևորում լինել, բայց այժմ հայտնում են, որ սա կարող է լինել նաև կորոնավիրուսի ասիմպտոմատիկ բնույթի դրսևորում։