ԱՄՆ իշխանությունները Ռուսաստան են ուղարկել թոքերի արհեստական օդափոխության սարքեր և կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Այս մասին Washington Examiner-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան ամերիկյան օդափոխության սարքերի հնարավոր առաքումների մասին խոսել էր ապրիլի կեսերին: Անցած շաբաթ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ընդունել էր ԱՄՆ նախագահի առաջարկը: