Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը մեկնաբանել է «Քրդական հարցի» կարգավորման նպատակով Իմաստունների հանձնաժողով ձևավորելը:

Նկատելով, որ այդ հանձնաժողովում ընդգրկվել է նաև հայ՝ Բուլութը հայտարարել է. «Ցուցակում հայեր էլ կան՝ ամենագետներ, տեղից խելք են: Ինձ անհրաժեշտ չէ հայի խելքը: Մի հայն ի՞նչ կարող է մտածել թուրք ազգի համար:

Թուրքիայում ունենք նաև հայ քաղաքացիներ, նրանց հարգում և սիրում եմ: Մինչև երեկ կառավարությանը դեմ հանդես եկած, թուրք ազգից վրեժ լուծելու շեմին գտնվող մարդկանց ընտրել են Իմաստունների հանձնաժողովում»:

Հիշեցնենք, որ Իմաստունների հանձնաժողովում ընդգրկվել է նաև Էթյեն Մահչուպյանը, ով 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Ներկայումս նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է: