Հայաստանում «Կռունկ էյր» անվանումով ավիաընկերություն գրանցված չէ: Այս մասին NEWS. am-ին ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Օդանավերի շահագործման վկայական ունեցող ընկերությունների ցուցակը տեղադրված է մեր կայքում: Նրանց շարքում «Կռուն էյրը» չկա, նման ընկերությունից հայտ մենք նույնիսկ չենք էլ ստացել»,-ասաց Ն. Չերչինյանը:

Հացին, թե քննարկվել է արդյոք կողմից ազգյին փոխադրողի կարգավիճակի տրամադրման հարցը' «Արմավիայի» ֆինանսական իրավիճակի լույսի ներքո, մամուլի քարտուղարն ասաց, որ պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները չեն սկսվի մինչեւ ապրիլի վերջը, երբ հստակություն կլինի «Արմավիայի» հետ կապված իրավիճակում:

Նշենք, որ ցուցակում նշված է 11 ընկերություն. «Արմավիա» ԲԲԸ (ազգային ավիափոխադրող), «Atlata Eueopean Airways» ԲԲԸ (չեխական եւ ավստրիական ավիաուղիների գործընկեր), «South Airlines» ԲԲԸ ( ուկրաինական համանուն ընկերության գործընկեր), «Հայկ Ավիա» ԲԲԸ (չարտերային թռիչքներ), «Sky Net Airlines» ԲԲԸ (ուղեւորափոխադրումներ): Վկայական ունեն նաեւ համեմատաբար խոշոր բեռնափոխադրող «Air Armenia» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ «Reliable Unique Services (RUS) Aviation» ԲԲԸ, «Veteran Avia» ԲԲ, «Skiva Air» ԲԲ, «Ark Airways», «Տարոն ավիա» ԲԲ ընկերությունները: