«Բարսելոնայի» նախկին մարզիչ Էուսեբիո Սակրիստանը արհեստական կոմայի մեջ է գտնվում ներգանգային վնասվածքի պատճառով վիրահատվելուց հետո, հայտնում է sport.es-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 56-ամյա մասնագետը հոսպիտալացվել է Վալյադոլիդի հիվանդանոցում՝ Իսպանիայի հյուրանոցներից մեկում ընկնելուց և գլուխը հարվածելուց հետո:
2019 թվականին Իսպանիայի Ժիրոնան լքելուց հետո Էուսեբիոն բնակվել է Վալյադոլիդում: Ավելի վաղ նա «Բարսելոնայում» Ֆրանկ Ռայկարդի մարզչական շտաբի կազմում էր, ինչպես նաև մարզում էր կատալոնական ակումբի երկրորդ թիմը: Բացի այդ՝ մասնագետը գլխավորել է «Սելտան» ու «Ռեալ Սոսյեդադը»: