Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վիրահատվել է' կապված կույր աղիքի բորբոքման հետ: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Վիրահատությունը բարեհաջող է ընթացել: Մի քանի օր անց 44-ամյա մասնագետին թույլ կտրվի լքել հիվանդանոցը:
Նշենք, որ Էնրիկեն հոսպիտալացվել էր այսօր: