Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կոչ արեց ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին.

«Վերցրե՛ք ինձ, կեղտո՛տ դատախազ՝ Աղվան Հովսեփյան, վերցրե՛ք ինձ, ազգային հերոս՝ Սեյրան Օհանյան, վերցրե՛ք ինձ, Վլադիմի՛ր Գասպարյան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նաև պահանջեց Սերժ Սարգսյանի և Գարեգին Ներսիսյանի հրաժարականը:

Խոսքի ընթացքում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛, հի՛-մա՛»: