ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս ելույթ չունեցավ, հանդես չեկավ շնորհավորական խոսքով, բայց մինչև վերջ ներկա գտնվեց արարողությանը:

168.am-ը փորձեց Աղվան Հովսեփյանին հարց ուղղել իր նոր պաշտոնի առնչությամբ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն' ստեղծվելու է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը: Ա. Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին և, դիմելով իր խոսնակ Սոնա Տռուզյանին, ասաց. «Սոնային հարցրեք, եթե թույլ տա՞…»:

Սակայն հաջորդեց Տռուզյանի բացասական պատասխանը: Ա. Հովսեփյանին հարցեր ուղղելու մեր մյուս բոլոր փորձերը ևս անհաջող անցան' նա մնաց անդրդվելի: Մեր հարցադրումներին Ա. Հովսեփյանը չէր արձագանքում' նա միայն ժպտում էր: