«Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը. դեռ չէինք հասցրել հարցն ավարտել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեզ ուղղեց. «Առաջին ժամկետը»: Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցինք: «Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել ևս մեկ անգամ' 6 տարով»: Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել: «Ես ոչինչ չունեմ կարծելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը' իր առանձնահատուկ ժպիտով:

Հիշեցնենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել և 1999-2004թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կրկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: Հաշվարկն արեք ինքներդ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: