Մայիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.20-ի դրությամբ հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում: