Հունիսի 5-ին Թբիլիսիում ոստիկանները ձերբակալել են 2 ակտիվիստի: Ինչպես գրում է Грузия Online-ը, ձերբակալության պատճառը ՌԴ նախագահ Պուտինի հասցեին վիրավորական բնույթի հայհոյանքներ տալն է եղել:

Միջադեպը տեղի էր ունեցել Արհմիությունների պալատի մոտ, որտեղ այդ պահին ընթանում էր Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նիստը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ:

«Ազատ գոտի» շարժման ակտիվիստ երկու երիտասարդներ բողոքում էին ռուսական օկուպացիայի դեմ: Նրանք նաև իրենց դժգոհությունն էին հայտնել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալության կապակցությամբ:

Գործի կապակցությամբ դատը ընթանալու է հունիսի 6-ին: Նախքան դատը, նրանց ազատ են արձակել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: