Հունիսի 21-ին' ժամը 22.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում՝ Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 10մ, լայն. 4մ, բարձր. 15-20մ), ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի:
Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ ՃՇՇ աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:

Ժամը 00.40-ին ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: