Ֆրանսիայում հրապարակվող Novelles d’armenie պարբերականը երեկ գրել է, որ երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Վաչե քահանա Հայրապետյանը' ծեծկռտուքի պատճառով : Թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի նախկին հոգևոր հովիվ, այժմ Ստրասբուրգի սպասավոր Տեր Վաչե քահանայի գործով նոր քննություն է գնում: Ֆրանսիայի դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Ֆրանսիայի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր հայ հոգևոր սպասավորին, ով մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, փողերի լվացման, կավատությամբ զբաղվող մաֆիային հանցակցության մեջ: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 09.07.2013թ. համարում: