Թերթի տեղեկացմամբ' ԱՄՆ-ն միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի 6 քաղաքացիների նկատմամբ: Նրանց անուններն արդեն տեղադրված են Ինտերպոլի կայքում:
Լրատվամիջոցը հրապարակել է հետախուզվողների անունները և նշել, թե ինչում են մեղադրվում նրանք: Այսպես. 66-ամյա Լյուդվիգ Գևորգյանը մեղադրվում է մահափորձ և խարդախություն կատարելու, 27-ամյա Սարգիս Համբարձումյանը' հրազենի կիրառմամբ դիտավորյալ սպանության, 40-ամյա Անահիտ Գևորգյանը' կողոպուտի, 41-ամյա Արտաշես Քալանթարյանը' մարդկանց առևտրի, 34-ամյա Արթուր Ազատյանը' խարդախության, 55-ամյա Երվանդ Խաչատրյանը' փողերի լվացման մեջ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի' 26.07.2013թ. համարում: