Արգիշտի Կիվիրյանն այսօր ՀՔԾ էր եկել իր երեսուն փաստաբանի հետ: Սակայն նրան չեն թույլատրում երեսուն փաստաբանի հետ ներս մտնել: Գրում է Galatv.am-ը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ նրան նույնպես չէին թույլատրել ներս մտել երեսուն փաստաբանի հետ, սակայն ասել էին, որ ուրբաթ օրը նրանք պայմաններ կստեղծեն այդքան թվով փաստաբանների հետ աշխատելու համար: Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել է, որ ինքը ներկայացել է իր փաստաբանների հետ և պահանջել է համապատասխան անցաթղթերով ապահովել, սակայն քննիչն էլ ասել է, որ ինքը վստահ չէ, թե Կիվիրյանի հետ է խոսում, և թող նա բարձրանա վերև, որ համոզվի:

«Հիմա ես կբարձրանամ վերև մի փաստաբանի հետ և քննիչին կներկայացնեմ իմ երեսուն փաստաբանների ցուցակը, և թող նա անցաթղթերը ապահովի: Թող տեսնի և համոզվի, որ սա ես եմ, և իր հետ ես եմ խոսում»,- ասել է Կիվիրյանը:

Շարունակությունն` այստեղ: