Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին ՀՔԾ-ում առաջադրվել է երկու մեղադրանք՝ օգոստոսի 1-ին Կոմիտաս 5-ում բախումներից մեկի ժամանակ բերման ենթարկվելիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և հանցագործության մասին սուտ մատնություն տալու համար:

 

ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) եւ 333 հոդվածի 2-րդ կետով (hանցագործության մասին սուտ մատնություն)։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը։

 

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել: