Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանը: Նա ասաց, որ սովորականի պես մասնակցել է ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ ամբողջ ճանապարհին ծեծել՝մինչեւ արյունոտվելը: «Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչն է եղել ոստիկանական բաժանմունք տեղափոխելու եւ ֆիզիկական բռնություններ կիրառելու պատճառը, ակտիվիստը ասաց, որ ինքը չգիտի. «Ինձ չեն ասել անգամ ինչու եւ ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն եւ դեմքս ամբողջովին արյունոտված է»:

Մանրամասները` այստեղ: