Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ քիմիական նյութերը, որոնք Գերմանիան 2002-2006թթ. մատակարարել էր Սիրիա, կիրառվել են խաղաղ նպատակներով. գրում է BBC-ն:

 

«Ինձ մոտ եղած տվյալների համաձայն' քիմիական նյութերը կիրառվել են խաղաղ նպատակներով: Մասնավորապես' զարինի արտադրության համար չեն օգտագործվել»,-ասել է կանցլերը' հավելելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ ընթացքում պատճաշ վերահսկողություն է իրականացրել դրանց նկատմամբ:

 

Նշենք, որ ավելի վաղ հաղորդել էր, որ Գերմանիան 2002-2006 թվականներին Սիրիա էր մատակարարել քիմիական նյութեր, որոնք կարող էին օգտագործվել զարին պատրաստելու համար: Խոսքը 137 տոննա թունավոր նյութերի մասին է: