Հնդկաստանում սաֆարիի ժամանակ փիղը ոտնատակ է արել անգլիացի զբոսաշրջիկին. գրում է BBC-ն: Տեղեկատվության համաձայն' միջադեպը տեղի է ունեցել Մասինագուդի ազգային պարկում (Թամիլնադ նահանգ):

 

Բրիտանական ԱԳՆ-ում հայտնել են, որ տեղեկացված են «Հնդկաստանի հարավում Բրիտանիայի քաղաքացու ողբերգական մահվան մասին»:

 

Մահացածի անունը չի հայտնվում: