Վրաստանի առաջին տիկնոջը պատկանող «Մուսա» ռադիոկայանը, որը բոլոր այս տարիներին ֆինանսավորվում էր երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» ֆոնդից, փակման եզրին է գտնվում: Այս մասին երկուշաբթի օրը գրառում է հայտնվել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուվոլսի Facebook-ի էջում:

 

«Խնդրում ենք աջակցել դասական երաժշտության 24-ժամյա ռադիոալիքին, որը փակման սպառնալիքի տակ է գտնվում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ռադիոկայանի աջակցության համար Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «Մի' սպանեք Մուսան» էջը, որտեղ բաց նամակ է հղված Վրաստանի արվեստի գործիչներին և Մշակույթի նախարարությանը' ռադիոկայանը պահպանելու խնդրանքով: