«Ես երկար ճանապարհ եմ անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել»,-այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

 

Վերջինիս խոսքերով` ինքը շատ բան է սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից: «Ինչ ուզում եք ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս' դրանից հետո Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր»:

 

Այստեղ մրցակցելու, հակառակորդ նայելու միտում անգամ չկա։ Մենք մրցակցում ենք գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության, նրանց արտաքին քաղաքական և ներքաղաքական մոտեցումներում»,-ասաց Արամ Սարգսյանը: