Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում՝ մզկիթի մոտ, հուժկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 40-ից ավելի մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, հայտնում է HTB-ն:
Դա տեղի է ունեցել Սուկ Վադի Բարադա ավանում, որը գնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
Ահաբեկչության համար ոչ ոք առայժմ պատասխանատվություն չի ստանձնել: Տեղի իրավապահները զբաղվում են հետաքննությամբ:
Միևնույն ժամանակ ինտերնետում հայտնվել է տեսագրություն, որում ցուցադրված են կատաղի մարտերը, այն, թե կառավարական ուժերը ինչպես են կանխել զինյալների հարձակումը մայրաքաղաքի վրա Ղուտայի շրջանից:
Al Jazeera-ն հայտնում է, որ վերջին երկու շաբաթում Հալեպից 130 հազար մարդ է փախել:
Ռուսաստանը Սիրիայի շուրջ վերջին զարգացումներն անվանել է Ժնև 2 խաղաղ կարգավորման կոնֆերանսը խափանելու ջանք՝ զինյաների հովանավորների կողմից: