«Դատաքննության փուլում է գործը: Դատարանն ինչպես վճռեց, այդպես էլ կվարվենք»,-այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության' հասարակության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը' անդրադառնալով Վազգեն Խաչիկյանի' համաներմամբ հնարավոր ազատ արձակմանը:

 

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի տեղեկություններով` շուտով ազատ կարձակվի Վազգեն Խաչիկյանը: Նրանց հայտնի է դարձել, որ Խաչիկյանի ընկերները հավաքել են այն գումարը, որը փոխանցելու դեպքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ կհատուցվի, և որ Խաչիկյանն ազատ կարձակվի համաներման անվան տակ: