ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետրանքով կան բազմաթիվ վիրավորներ:

 

«Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Նրա փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում տեղի է ունեցել նաև դանակահարություն: Ըստ Հունան Պողոսյանի՝ դանակահարված քաղաքացին նույնպես ոստիկան է:

 

Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում հավաքված բազմությանը խնդրեց հեռանալ տարածքից, որպեսզի ոստիկանությունը կարողանա լրացուցիչ օպերատիվ աշխատանքներ իրականացնել:

 

Հավելենք, որ ոստիկանությունը Ազատության հրապարակից հավաքել է փայտեր, դիմակներ, թղթեր…