Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի այրին' Սուհա Արաֆաթը, հայտարարել է, որ ստացել է իր ամուսնու բռնի մահվան վերաբերյալ ապացույցներ. գրում է Reuters-ը:

 

Նրա խոսքերով' Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի կողմից անկացված հետազոտություններն ապացուցել են, որ իր ամուսինը մահացել է ռադիոակտիվ պոլոնիումի թունավորումից: Այրին հայտարարել է, որ ինքը գիտական ապացույցներ ունի, որ իր ամուսինը մահացել է ոչ բնական ճանապարհով, սակայն չի բարձրաձայնել դրանք: