Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ կդառնա երկրի ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Որոշումը կայացվել է միաձայն:

 

Նոր նախագահը պաշտոնապես կընտրվի նոյեմբերի 24-ին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ, երբ ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին: