Մենք Google planet-ով նկարել ենք Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրը և մեր կարծիքով վթարը տեղի է ունեցել Աշտարակ – Երևան տանող ճանապարհների խաչմերուկում:

 

Այս մասին Իրավաբան.net-ին ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

 

«Բացառվում է այն վարկածը, որ «Նիվան» գտնվել է ընթացքի մեջ և ԲՄՎ-ն 150 կմ/ժ արագությամբ եկել ու հարվածել է «Նիվային»: Եթե դեպքն այդ վարկածով եղած լիներ, ապա վթարից հետո մեքենաների դասավությունն ամբողջությամբ այլ կլիներ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով` իրենց կարծիքով «Նիվա» մակնիշի մեքենան եղել է կանգնած կամ հետընթաց վիճակում: ՀԿ-ի նախագահի խոսքով' ելակետային տվյալներն ունենալու դեպքում կարող են ներկայացնել վթարը 3D մոդելավորված տարբերակով:

 

Մանրամասները` այստեղ: