Նոյեմբերի 13-ին` ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սմբատ Գ.-ին և 1988 թ. ծնված Արշակ Հ.-ին:

 

Խուզարկությամբ Սմբատ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ' լցոնված դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով: Նրա բացատրությամբ' հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց, որն առավոտյան իրենց տանն իրեն տվել է Արշակ Հ.-ն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է հետաքննություն: