Նոյեմբերի 14-ին` ժամը 11.20-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարար ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտ ական կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 58/4 հասցեի մոտ, ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս, ասֆալտի ծածկի տակ հայտնաբերվել է 485 մմ երկարության, 75 մմ տրամաչափի հրետանային արկ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է քննություն: