Այսօր Վիլնյուսում Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնություն. գրում է Trend-ը: Փաստաթուղթը ստորագրվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

 

Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և եվրահաձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի միջև:

 

Ստորագրմանը պետք է հաջորդի ադրբեջանական խորհրդարանի' Միլի Մեջլիսի և Եվրախորհրդարանի կողմից այն վավերացնելու գործընթացը: