Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշանակալից է համարել ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովի համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը: ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքի վերաբերյալ արդյունքները հաստատել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պատքարտուղար Ջոն Քերրին:

 

«Նախագահ Օբաման կոչ է անում հանձնաժողովի աշխատանքային խմբերին ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ, որպեսզի վերացվեն առևտրի ու ներդրումների խոչընդոտները, ամրապնդվի անվտանգությունը և շարունակվեն նվաճումները գիտության ու նորարարությունների ասպարեզում: ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովը երկկողմ հարաբերություններում ձեռքբերումների է հասել մի շարք ուղղություններով»,-նշվում է հաղորդագրության մեջ: