Ինչպես հայտնում է itar-tass-ը, վիրուսը, որի շնորհիվ ԱՄՆ-ում Target խանութների ցանցից գողացել են հաճախորդների 70 միլիոն կրեդիտ քարտերի տվյալները, մասամբ ռուսերեն է գրված եղել: Այս մասին նշվում է ամերիկյան առևտրային ընկերությունների միջև տարածված ԱՄՆ կառավարության գաղտնի զեկույցում:

 

Ըստ փորձագետների' ծրագիրը, որն անվանվել է «ԿԱՐՏՈՀԱ», հայտնվել է հակերական շուկայում անցյալ տարվա գարնանը: Ակնհայտ է, որ ռուսերեն են գրված ծրագրի կոդին վերաբերող մեկնաբանությունները, քանի որ ծրագրավորման լեզուներում ռուսերեն բառեր, որպես կանոն, չեն օգտագործվում:

 

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, կոդը գրած հաքերները բավականին «բարձր մասնագիտական արդյունք» են ցուցադրել:

 

2013 թվականի վերջին Target ընկերությունն ընդունել է իր համակարգը կոտրելու և միլիոնավոր կրեդիտների մասին տվյալներ գողանալու փաստը: Գողացված տեղեկությունը ներառել է օգտատերերի անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ: