Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարները աշխատանքային ճաշկերույթի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին տեղեկացրել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:
Հունվարի 20-ին Բրյուսելում կայանալիք գործնական ճաշկերույթի ընթացքում անպայման անդրադարձ կլինի նաև Ուկրաինայում տիրող լարված իրավիճակին:
Ներկայացուցիչը նշել է նաև, որ չնայած աշխատանքային ճաշկերույթի ընթացքում կքննարկվի Ուկրիանայի դրությունը, բայց խորհրդակցության օրակարգում այն չի ընդգրկվել:
«Որևէ քաղաքական հայտարարություն չի ծրագրվում' չնայած Ուկրաինային վերաբերող հարցերի բարձրացմանը»,-ասել է ներկայացուցիչը: