Եվրամիության հիմնադիր վեց երկրի արտաքին գործերի նախարարները հունիսի 25-ին բանակցություններ կանցկացեն Բեռլինում, որոնց ընթացքում կքննարկեն Brexit-ի հետեւանքները ԵՄ-ի համար: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել Է DPA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքսի պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Բորզիգ նստավայրում:
Հունիսի 23-ին կայացած հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցությունը դադարեցնելու օգտին, 48 տոկոսը հանդես է եկել հօգուտ եվրաինտեգրացման շարունակման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: