Մի խումբ զինյալներ ու մահապարտ ահաբեկիչներ Բաղդադում պաշարել են կառավարության շենքը: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալով, զոհվել է գործադիր իշխանության երկու աշխատակից, կան վիրավորներ: Շենք ներխուժելու ժամանակ ոստիկանները սպանել են վեց գրոհայիններից չորսին, մյուս երկուսը պայթեցրել են իրենք իրենց: Ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել ահաբեկության պատասխանատվությունը: